Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին Ամերիկայի Գավաթի եզրափակչին ընդառաջ գովեստի խոսքեր է ասել թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին։
«Կհաղթենք, թե ոչ, Մեսսին կմնա պատմության լավագույն խաղացողը։ Նրան պետք չէ հավաքականի հետ տիտղոս նվաճել դա ապացուցելու համար։
Իհարկե, ուզում ենք հաղթել, հակառակ դեպքում այսքան ջանք չէինք ներդնի։
Կհաղթի Լեոն, թե չի հաղթի, նա արդեն ցույց է տվել, որ պատմության լավագույնն է։ Նույնիսկ մրցակիցներն են դա խոստովանում»,- մարզչի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Արգենտինան Ամերիկայի Գավաթի եզրափակչում Բրազիլիայի հետ կհանդիպի արդեն այս գիշեր։ Խաղի սկիզբը Երևանի ժամանակով 04:00-ին է։