Թենիսի Մեծ Սաղավարտի տարվա երրորդ՝ Wimbledon-ի մրցաշարի շրջանակում կանանց պայքարում հայտնի է նաև կիսաեզրափակչի երկրորդ մասնակիցը:
Արինա Սաբալենկան 2 սեթում՝ 6-4, 6-3 հաշվով պարտության մատնեց թունիսցի Ունս Ջաբիրին: 1 ժամ 15 րոպեի ընթացքում բելառուս թենիսիստուհին մրցակցի մատուցումներից խլեց 3-ը՝ սեփականներից զիջելով միայն մեկը:
Ջաբիրի անվան դիմաց գրանցվեց 5 էյս՝ մրցակցի 3-ի դիմաց:
Կիսաեզրափակչում Սաբալենկան կմրցի Կարոլինա Պլիշկովայի հետ: