ՈւեՖԱ-ի Կոնֆերենցիաների գավաթի որակավորման առաջին փուլի «Նոա» — «ԿուՊՍ» խաղը հեռարձակվելու է Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում: Հանդիպումը մեկնաբանելու է Արմեն Գարամյանը:
Այս մասին հայտնում է «Նոայի» մամուլի քարտուղարությունը:
Բացի այդ, արտերկրում ապրող մեր հայրենակիցներն ու ֆուտբոլասերները հնարավորություն կունենան հետևել խաղին՝ Հանրայինի արբանյակային հեռարձակմամբ:
«Նոա» — «ԿուՊՍ» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 8-ին ժամը 18:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: