«Քրիսթալ Փելասի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Պատրիկ Վիեյրան։
Ֆրանսիացի մասնագետի հետ կնքվել է մինչև 2024-ի ամառ նախատեսված պայմանագիր։
«Շատ ուրախ եմ ԱՊԼ վերադառնալու շանսի ու այս հիանալի թիմը գլխավորելու համար։ Հուսով եմ՝ կկարողանանք հաջողության հասնել ու շարունակել զարգացնել ակումբը»,- ասել է Վիեյրան։
Ֆուտբոլիստ եղած տարիներին Վիեյրան խաղացել է «Ման Սիթում», «Արսենալում», «Ինտերում», «Միլանում», «Կանում», «Մարսելում»։
Նրա վերջին աշխատավայրը եղել է «Նիսը», որտեղից նախորդ տարվա դեկտեմբերին հեռացվել է։