«Յուվենտուսի» և Ֆրանսիայի նախկին խաղացող Պատրիկ Վիերան կարող է գլխավորել «Քրիսթալ Փելասը»: Այս մասին հաղորդում է L’Equipe-ը:
Ըստ աղբյուրի ՝ անգլիական ակումբը մասնագետին առաջարկել է գլխավոր մարզչի պաշտոնը:
45-ամյա մարզչի վերջին աշխատավայրը Նիցցան էր: Նա թիմը գլխավորում էր 2018 թվականից։