Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին Ամերիկայի գավաթի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում երկու անգամ գրավեց Բոլիվիայի դարպասը:
34-ամյա ֆուտբոլիստը վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ դուբլ է հեղինակել հավաքկաանի կազմում:
2019-ի օգոստոսին հարձակվողը երկու գոլ խփեց Նիկարագուայի դեմ ընկերական խաղում (5: 1):
2005 թվականից Մեսսին խաղում է Արգենտինայի հավաքականում, անցկացրել է 148 հանդիպում, դարձել է 75 գոլի և 52 գոլային փոխանցման հեղինակ: