Հունիսի 29-ի գիշերը կայացավ Ամերիկայի գավաթի խմբային փուլի Բոլիվիա — Արգենտինա 5-րդ տուրի հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց 4:1 հաշվով՝ հօգուտ արգենտինացիների:
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դարձավ հանդիպման գլխավոր հերոսներից մեկը` գրանցելով դուբլ ու գոլային փոխանցում իր ակտիվում։
Նրա համար սա 148-րդ խաղն է ազգային հավաքականի մարզաշապիկով: Այսպիսով, Մեսսին ռեկորդ սահմանեց ազգային հավաքականում անցկացրած հանդիպումների քանակով: Նախկինում նա կիսում էր այս նվաճումը Խավիեր Մասկերանոյի հետ:
Մեսսին իր նորամուտը նշեց Արգենտինայի գլխավոր թիմում 2005 թվականի օգոստոսի 17-ին: Այդ ժամանակից ի վեր հարձակվողը դարձել է 73 գոլի եւ 53 գոլային փոխանցման հեղինակ: