«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսը համեմատել է «Չելսիի» կիսապաշտպան Կայ Հավերցին Զինեդին Զիդանի հետ:
«Ես նրան նմանեցնում եմ Զինեդին Զիդանի հետ՝ հմտությունների, տեխնիկայի, խաղադաշտում իրավիճակի գնահատման և խաղը կարդալու ունակության տեսանկյունից:
Հավերցը կլինի Գերմանիայի հավաքականի առաջատարներից մեկը առաջիկա 6 կամ 8 տարիներին, երբ Թոնի Կրոսը, Թոմաս Մյուլլերը և Իլկայ Գյունդոգանը ավարտեն իրենց միջազգային կարիերան»,- մեջբերում է Մաթեուսին Mirror-ը:
Ավելի վաղ «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն իր հերթին հայտարարել էր, որ Հավերցը երբեք չի դառնա լոնդոնյան ակումբի առաջատար: