«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան պատրաստ կլինի քննարկել Ռուսաստանի ազգային հավաքականը գլխավորելու հնարավորությունը, եթե նման առաջարկ ստանա:
Այս մասին հայտարարել է մասնագետի գործակալ Մարկ Աբրեուն:
«Ֆոնսեկան պրոֆեսիոնալ մարզիչ է և նա պատրաստ է աշխատել այնտեղ, որտեղ հավատում են իրեն և որտեղ նա կստանա աշխատանքային ճիշտ պայմաններ: Եթե ՌՖՄ-ն զանգահարի ինձ և ինչ-որ բան առաջարկի, ես այն անպայման կփոխանցեմ դա իմ հաճախորդին:
Պաուլոն պատրաստ կլինի քննարկել այս հարցը, մենք կարող ենք խոսել, և խնդիր չի լինի: Ռուսաստանը կարող է կարիերայի լավ տարբերակ լինել: Բայց ՌՖՄ-ից ոչ ոք չի կապվել ինձ հետ», — Աբրեուին է մեջբերում RB Sport-ը: