Արգենտինայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն թվիթերում գրառում է կատարել՝ շնորհավորելով ազգային թիմի ավագ Լիոնել Մեսսիին:
Հունիսի 22-ի գիշերը տեղի ունեցավ Ամերիկայի գավաթի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումը, որում Արգենտինան 1:0 հաշվով հաղթեց Պարագվային: Մեսսիի համար սա 147-րդ խաղն էր ազգային թիմի կազմում: Այսպիսով, Մեսսին կրկնեց Մասկերանոյի ռեկորդը ազգային հավաքականում հանդիպումների քանակով:
«Շնորհավորում եմ Լեոյին Արգենտինայի հավաքականում ռեկորդ գրանցելու կապակցությամբ: Ավելի լավ մեկը չկա, որ շարունակի մնալ լեգենդ և մեր ազգային հավաքականում ամենաշատ մասնակցություն ունեցող խաղացող:
Շնորհավորում եմ ամբողջ թիմին հաղթանակի կապակցությամբ, և թող հաղթանակներն ավելի շատ լինեն»,- գրել է Մասկերանոն: