«Չելսին» մտադիր է ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Աշրաֆ Հաքիմիին։
Ինչպես հաղորդում է Goal-ը՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է գործարքի մեջ ներառել Մարկոս Ալոնսոյին ու Դավիդե Ձապակոստային։ Եթե այս առաջարկը չբավարարի «Ինտերին», «կապույտները» պատրաստ են դիտարկել Ռուբեն Լոֆտուս-Չիկի փոխանակումը։
Հաքիմիին հավակնում է նաև ՊՍԺ-ն, որը պատրաստ է 65 մլն եվրո վճարել խաղացողի տրանսֆերի համար։