Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է թիմի ավագ, իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի հեռանալու մասին։
Ամսվա վերջին Ռամոսի՝ մադրիդյան ակումբի հետ պայմանագրի ժամկետն ավարտվում է,ու կողմերն այն չեն երկարաձգել։
Վաղը՝ հունիսի 17-ին, կկայանա հրաժեշտի մամուլի ասուլիսը, որին, բացի Ռամոսից, կմասնակցի նաև սերուցքայինների նախագահ Ֆլորենտինո Պերեսը։























































