Կիսապաշտպան Հակիմ Զիեշը կարող է հեռանալ «Չելսիից» այս ամառ: Goal-ը հայտնում է, որ լոնդոնյան ակումբը քննարկում է մարոկացուն վաճառելու հնարավորությունը:
Ֆուտբոլիստը ներառված չէ Թոմաս Տուխելի ծրագրերում: Եթե Զիեշը հեռանա «Չելսիից», «արիստոկրատները» կփորձեն ձեռք բերել «Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնին:
Իր հերթին Sky Sport Italia-ն հայտնում է, որ «Միլանը» հետաքրքրված է այն խաղացողով, որը լոնդոնյան ակումբում չի դարձել հիմնական խաղացող: