Ըստ աղբյուրի, բրազիլացի պաշտպան Մարսելոն կհեռանա «Ռեալից» այս ամառ: 33-ամյա բրազիլացու պայմանագրի ժամկետը Մադրիդի «Ռեալի» հետ ավարտվում է 2022-ի ամռանը, բայց ֆուտբոլիստը չի ավարտի պայմանագիրը, հայտնում է Mirror-ը:
Դա պայմանավորված է նրանով, որ Մարսելոն այնքան էլ լավ հարաբերություններ չունի Կառլո Անչելոտիի հետ, ով վերջերս է ստանձնել ակումբի ղեկը:
«Էվերթոնը» ֆավորիտն է ֆուտբոլիստի տեղափոխության համար պայքարում: «Լիդսը» ևս հավակնում է պաշտպանին: Ֆուտբոլիստը նախատեսում է պայմանագիր ստորագրել երկու մրցաշրջանի համար: