Գերմանացի պաշտպան Անտոնիո Ռուդիգերը խոսել է այն մասին, թե ինչպես է իր թիմը պլանավորում կանգնեցնել Ֆրանսիայի հավաքականի աստղային հարձակվողներ Կիլիան Մբապեին, Անտուան Գրիզմանին, Քարիմ Բենզեմային և Օլիվիե Ժիրուին առաջիկա խաղում:
«Իհարկե, նրանք լավ հարձակվողներ ունեն, և մենք պետք է պատրաստ լինենք հաղթել նրանց մենապայքարում:
Պետք է մի քիչ «կեղտոտ» խաղանք, պետք է փորձենք հիանալի ֆուտբոլ խաղալ:
Ֆրանսիայի հավաքականիֆուտբոլիստների դեմ դուք պետք է ցույց տաք, թե ինչի եք ընդունակ», — մեջբերում է Ռուդիգերին Daily Mail-ը: