Եվրո-2020-ի խմբային փուլի Ֆինլանդիայի դեմ խաղում Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կորցրել էր գիտակցությունը։
Առաջին խաղակեսի վերջում խաղացողը անգիտակից ընկավ խոտածածկին: Բժիշկները խաղադաշտում սկսեցին մերսել խաղացողի սիրտը, իսկ հետո Էրիկսենը մարզադաշտից տեղափոխվեց հիվանդանոց: Այս պահին խաղացողի վիճակը կայունացել է, նա բժիշկների հսկողության տակ է գտնվում հիվանդանոցում:
Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում երկրպագուները աջակցում էին խաղացողին: Ֆինլանդիայի ազգային հավաքականի երկրպագուները բղավում էին «Քրիստիան», իսկ Դանիայի ազգային հավաքականի երկրպագուները ՝ «Էրիկսեն»:
;