Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թյուրամը հայտնվել է «Տոտենհեմի» դիտակետում: 23-ամյա ֆրանսիացու տրանսֆերի փոխհատուցման չափը 30 միլիոն եվրո է, Twitter-ում գրում է լրագրող Նիկոլո Շիրան:
Լոնդոնյան ակումբի նոր մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին արդեն ակտիվ բանակցություններ է վարում խաղացողի գործակալ Մինո Ռայոլայի հետ:
Նախորդ մրցաշրջանում հայտնի պաշտպան Լիլիան Թուրամի որդին Բունդեսլիգայում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ: