«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեկ Գրիլիշին համեմատել է «Ռեալի» ու «Բարսելոնայի» նախկին խաղացող Լուիս Ֆիգուի հետ:
«Անգլիայի հավաքականում Գրեալիշի տեղն անձեռնմխելի է: Նրա լավագույն դիրքը կիսապաշտպանության ձախ եզրն է: Գրիլիշը գիտի, թե ինչպես ստեղծել հիանալի պահեր:
Նա ինձ մի փոքր հիշեցնում է Լուիս Ֆիգուին … Ես չեմ ստում:: Նա ինձ շատ է դուր գալիս»,- մեջբերում է Մոուրինյուին Independent-ը:
Ավելի վաղ «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը Գրիլիշին համեմատել էր Էդեն Ազարի հետ: