«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է հետևել «Բավարիայի» ու Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Կինգսլի Կոմանին։
Ինչպես հաղորդում է Sport 1-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը՝ մանկունիանցիները կարող են իրենց ուշադրությունը սևեռել 24-ամյա ֆրանսիացու վրա, եթե Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Ջեյդոն Սանչոյի հետ բանակցությունները ձախողվեն։ Հաղորդվում է, որ մյունխենցիները խաղացողի համար ավելի քան 50 մլն եվրո են պահանջում, իսկ ֆուտբոլիստն ինքն ավելի շատ հակված է «Բավարիայի» հետ պայմանագիր կնքելուն։
Կինգսլի Կոմանը Գերմանիայի առաջնության 2020/2021 մրցաշրջանում մասնակցել է 29 խաղի, խփել 5 գոլ ու դարձել 10 արդյունավետ փոխանցման հեղինակ։