Այսօր մեկնարկում է Եվրո-2020-ը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նույնպես ներկայացված կլինի տարվա ֆուտբոլային կարևորագույն մրցաշարի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշանակվել է որպես Եվրոպայի առաջնության՝ միանգամից 7 հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ:
Այդ հանդիպումներն են՝
12.06.21 Բելգիա – Ռուսաստան
14.06.21 Լեհաստան — Սլովակիա
16.06.21 Ֆինլանդիա – Ռուսաստան
18.06.21 Շվեդիա — Սլովակիա
21.06.21 Ֆինլանդիա – Բելգիա
23.06.21 Շվեդիա – Լեհաստան
02.07.21 1/4 եզրափակիչ