«Չելսին» շարունակում է պայքարել «Ինտերի» պաշտպան Աշրաֆ Հաքիմիի համար, որին հավաքակնում է նաև ՊՍԺ-ն։
Ինչպես հաղորդում է Sky Sport Italia-ն՝ լոնդոնցիները կրկնել են փարիզցիների՝ 60 մլն եվրոյի չափով առաջարկը։ «Ներաձուրիներն» առաջվա պես մտադիր են 22-ամյա ֆուտբոլիստի վաճառքից ավելի շատ եկամուտ ստանալ։
Ընդ որում, «Չելսին» մտադիր է պայքարում հաղթել ՊՍԺ-ին՝ «Ինտերին» առաջարկելով իր խաղացողներից մեկին։ «Կապույտները» պատրաստ են գործարքի մեջ ներառել Էմերսոնին։ Որպես երկընտրանք պաշտպանությունում նրա խաղընկեր Անդրեաս Քրիստենսենն է դիտարկվում։
2020/2021 մրցաշրջանում Հաքիմին «Ինտերի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 խաղի, խփել 7 գոլ ու դարձել 11 արդյունավետ փոխանցման հեղինակ։