ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կիսվել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի մասին իր կարծիքով, ով 2018-2020 թվականներին գլխավորել է ֆրանսիական ակումբը:
«Տուխելը ֆանտաստիկ մարտավար է: Նա հստակ գիտի, թե ինչպես են իրենց պահելու մրցակիցները, և կարող է կանխատեսել հանդիպման ընթացքը», – Sportbild-ին հղումով մեջբերում է Մբապեին L’Equipe-ն:
«Նա դեռ շատ երիտասարդ մարզիչ է, սա պետք է հաշվի առնել: Ապագայում նա կարող է դառնալ լավագույններից մեկը: Նա դա ապացուցեց Չեմպիոնների լիգայում իր հաղթանակով: Եվրոյից հետո ես կզանգահարեմ նրան, քանի որ մենք շատ լավ հարաբերություններ ունենք»:
Գերմանացի մասնագետը «Չելսին» ստանձնեց 2021 թվականի հունվարին: Մայիսի 29-ին Չեմպիոնների լիգայի եզրափակչում թիմը հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» (1:0): Հունիսի 4-ին Տուխելը երկարաձգեց պայմանագիրը «Չելսիի» հետ մինչեւ 2024-ի ամառը: