Իտալական «Մոնցայի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելլին կարիերան կարող է շարունակել Թուրքիայում:
Sky Sport Italia-ի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հայտնում է, որ Թուրքիայի Սուպերլիգայի նորեկ «Ադանա Դեմիրսպորը» 3 տարվա պայմանագիր է առաջարկել իտալացի հարձակվողին:
2020/21 մրցաշրջանում անցկացրած 14 խաղում Մարիոն դարձել է 6 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: