«Վասկո դա Գաման» ցանկանում է ձեռք բերել Մարիո Բալոտելլիի տրանսֆերը:
Ռիո-դե-Ժանեյրոյի ակումբը 30-ամյա իտալացուն առաջարկում է երկամյա պայմանագիր, հաղորդում է Նիկոլո Սկիրան:
Բալոտելլին հունվարից շուտ բանակցություններ չի սկսի, քանի որ ցանկանում է խաղալ Եվրոպայում, սակայն առայժմ համապատասխան առաջարկ չունի:
Բալոտելլին խաղում էր «Բրեշիայում», սակայն ակումբը դուրս մնաց Ա սերիայից, իսկ հարձակվողը խզեց պայմանագիրը: