Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլին մարզվում է Իտալիայի 4-րդ լիգան ներկայացնող «Ֆրանչակորտայի» կազմում, հաղորդում է Corriere della Sera-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, իտալացին տրանսֆերային պատուհանի ընթացքում չկարողացավ ակումբ գտնել ու այժմ մարզավիճակ է պահպանում՝ մարզվելով վերոնշյալ ակումբի կազմում:
2019/20 մրցաշրջանում Բալոտելլին անցկացրել է «Բրեշիայի» կազմում՝ անցկացրած 19 խաղում դառնալով 5 գոլի հեղինակ: