«Ռոման» մոտ է «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջակայի հետ պայմանագիր կնքելուն, հայտնում է Calciomercato-ն: Աղբյուրը հաղորդում է, որ տրանսֆերը ավարտին կհասցվի շաբաթվա ավարտին: Շվեյցարացու ծառայություններով անձամբ հետաքրքրված է«գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Արսենալն» արդեն Ջակային փոխարինող է փնտրում ու դիտակետում Վուլվզի կիսապաշտպան Ռուբեն Դիաշն է:
2020/21 մրցաշրջանում անցկացրած 45 խաղում 28-ամյա կիսապաշտպանը դարձել է 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: