«Ռուբինի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հաստատել է «Լիդսի» հետ բանակցությունների փաստը:
«Այս փուլում ես ոչինչ չեմ կարող հաստատել, բայց բանակցություններ են տարվում շատ ակումբների հետ: Ամեն ինչ որոշիչ փուլում է:
«Լիդսի» հետ բանակցությունները եղել են և կարող են կրկին շարունակվել: Չեմ սիրում նախապես ասել:
Այս տարիքում ինձ համար ամենակարևորը խաղաժամանակն է: Յուրաքանչյուր ուժեղ թիմ մեծ նպատակներ ունի, և դա ինձ համար լավ կլինի: Ես բացարձակապես վստահ եմ իմ ուժերին և ամեն ինչ անելու եմ, որպեսզի անուն հանեմ և երկիրս փառաբանեմ», — ասել է Խվիչան: