«Ռոման» հետաքրքրված է «Պալմեյրասի» դարպասապահին ձեռք բերելու հարցում: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն, 33-ամյա Վեվերթոնը կարող է այս ամառ համալրել հռոմեական ակումբի շարքերը:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 5 միլիոն եվրո է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռոման» հետաքրքրված է «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջակայով: