Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հումորով է արձագանքել «Տոտենհեմի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյուի խոսքերին։
Մոուրինյուն, որը Եվրո-2020-ի ժամանակ փորձագետ է աշխատելու, կարծում է, որ Ֆրանսիան մրցաշարի գլխավոր ֆավորիտն է։ Պորտուգալացին նույնիսկ հայտնել է, որ առաջին տեղից բացի ցանկացած տեղ, ձախողում կլինի Ֆրանսիայի հավաքականի համար։
«Ես էլ նույնը նրա «Տոտենհեմի» մասին էի մտածում, բայց ամեն ինչ ծրագրվածի պես չընթացավ»,- Դեշամի խոսքերն է փոխանցում Telefoot-ը։
Հիշեցնենք, որ Մոուրինյուն «Տոտենհեմից» հեռացվեց ապրիլին, իսկ թիմը գրավեց 7-րդ տեղը։