«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը խոսել է իր առաջընթացի մասին։
«Ամեն մրցաշրջանի հետ միշտ ուզում եմ ավելի լավը դառնալ։ Իսկ մրցաշրջանի ավարտին փորձում եմ գնահատել արածս ու հասկանալ, թե որտեղ կարող եմ ավելացնել։
Վերջին ամիսներից զգացի, որ որպես անհատ մեծացել եմ, ոչ միայն խաղադաշտում, այլև դրա սահմաններից դուրս դարձել ավելի լավը։ Իմ դերը թիմում փոխվել է, ես կարևոր ֆուտբոլիստ եմ դարձել ու որոշիչ պահերին ուզում եմ ինձ վրա վերցնել նախաձեռնությունը, մոտիվացնել տղաներին»,- Մաունթի խոսքերն է փոխանցում «Չելսիի» պաշտոնական կայքը։