Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» նախատեսում է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել մի շարք խաղացողներից:
«Կարմիր սատանաների» շարքերը կարող են լքել հիմնական կազմում մշտական խաղաժամանակ չստացող Մեյսոն Մաունթը, Մանուել Ուգարտեն և Ջոշուա Զիրկզեն, ինչպես նաև թուրքական «Տրաբզոնսպորում» վարձավճարով հանդես եկող կամերունցի դարպասապահ Անդրե Օնանան։ Ըստ Sun Sport-ի տեղեկությունների՝ անգլիական գրանդի ղեկավարությունը պատրաստ է տրանսֆերի հանել բոլոր չորս ֆուտբոլիստներին, որպեսզի ստացված միջոցներով ուժեղացնի թիմի կազմը:
Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 29 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: Այսօր` մարտի 15-ին Մայքլ Կարիկի գլխավորած թիմը սեփական հարկի տակ կընդունի «Աստոն Վիլային»: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:


























































