«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է մյուս ֆուտբոլիստների այն որակների մասին, որոնց կցանկանար տիրապետել։
«Պոգբայի վարպետությունը, Ռոյսի ֆանտաստիկ հարվածները, Սաուլի անթերի փոխանցումները, Պյոնտեկի ինտուիցիան ու Դոնարումայի թևերի բացվածքը»,- Քեյնի խոսքերն է փոխանցում AS-ը։
Հարի Քեյնը «Տոտենհեմի» ակադեմիայի սան է, իսկ հիմնական թիմում հանդես է գալիս 2011 թվականից։