Շվեդիա-Հայաստան ընկերական խաղի 64-րդ րոպեին մեր տղաները կարողացան ճեղքել մրցակցի պաշտպանությունն ու Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո Վահան Բիչախչյանը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։ Ի դեպ, սա Վահանի առաջին գոլն էր ազգային հավաքականի կազմում։
Հիշեցնենք, որ առաջին կեսի 16-րդ րոպեին Ֆորսբերգն էր առաջ մղել շվեդներին, իսկ 34-ին Դանիելսոնը կրկնապատկել էր հաշիվը։