Օրերս գրել էինք, որ «Բոկա Խունիորսը» պաշտոնական առաջարկ է արել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանի տրանսֆերի համար (մանրամասներն՝ այստեղ)։ ESPN-ի լրագրող Դիեգո Մոնրոյը F90-ի եթերում նշել է.
«Կարող եմ հաստատել, որ եթե արտառոց որևէ բան տեղի չունենա, Ռոջեր Մարտինեսը, Նիկոլաս Օրսինին, Էստեբան Ռոլոնը, Նորբերտո Բրիասկոն և Լուիս Ադվինկուլան կխաղան «Բոկայի» կազմում: Կա նաև վեցերորդ խաղացողը, որի անունը նրանք ինձ չեն ասում»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ իսպանական Սեգունդայում հանդես եկող «Լաս-Պալմասը» պաշտոնական առաջարկ է արել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանի տրանսֆերի համար, որը սակայն, մերժվել է «Ատլետիկո Ուրականի» կողմից:
Հայաստանի հավաքականի հարձակվողի տրանսֆերային արժեքն ըստ հեղինակավոր Transfermarkt պորտալի կազմում է 1,5 մլն եվրո։