«Բոկա Խունիորսը» պաշտոնական առաջարկ է արել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանի տրանսֆերի համար։ Այս մասին հայտնում է արգենտինացի լրագրող Լուիս Ֆրեգոսին։
«Ուրականի» նախագահ Դավիդ Գարսոնն ավելի վաղ հայտնել էր, որ «Բոկային», իսկապես դուր է գալիս հայ հարձակվողը։ Իսկ «Ռիվերի Փլեյթի» հետաքրքրության մասին նա ոչինչ չի իմացել։
Նշվում էր նաև, որ Բալեկյանն ընդհատել է արձակուրդն ու մեկնել Բուենոս Այրես՝ «Բոկա Խունիորս» տեղափոխվելու գործընթացն արագացնելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ իսպանական Սեգունդայում հանդես եկող «Լաս-Պալմասը» պաշտոնական առաջարկ է արել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանի տրանսֆերի համար, որը սակայն, մերժվել է «Ատլետիկո Ուրականի» կողմից:
Հայաստանի հավաքականի հարձակվողի տրանսֆերային արժեքն ըստ հեղինակավոր Transfermarkt պորտալի կազմում է 1,5 մլն եվրո։