Իտալական «Ռոման» աշխատում է թիմի 25-ամյա պաշտպան Ջանլուկա Մանչինիի և 28-ամյա կիսապաշտպան Ժորդան Վերետուի հետ պայմանագրերը երկարաձգելու ուղղությամբ: Այս մասին Թվիթերի իր էջում հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Աղբյուրի փոխանցմամբ, ակումբը ֆուտբոլիստների հետ պայմանագրերը ցանկանում է երկարաձգել մինչև 2025 թվականը:
Երկու ֆուտբոլիստն էլ 2019 թվականից են հանդես գալիս «Ռոմայում»: Վերետուն ավելի վաղ հանդես է եկել նաև «Ֆիորենտինայի», «Սենտ-Էտյենի», «Ասթոն Վիլայի» և «Նանտի» կազմերում, իսկ Մանչինին՝ «Ատալանտայում» և «Պերուջայում»:
Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում «Ռոման» 62 միավորով մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը զբաղեցրեց: Վերետուն առաջնությունում 29 հանդիպման մասնակցեց, որոնցում դարձավ 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Մանչինին 33 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: