«Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան համաձայնության է եկել Լոնդոնի «Արսենալի» հետ պայմանագրի անձնական պայմանների շուրջ: Այդ մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականը ևս մեկ մրցաշրջան երկարաձգելու հնարավորությամբ: Այժմ ակումբները պետք է շտկեն գործարքի վերջին մանրամասները:
25-ամյա Օնանան Բարսելոնայի սան է: Նա «Այաքսին» է միացել 2015-ի հունվարից: Այդ ժամանակվանից դարպասապահն ամստերդամյան ակումբում անցկացրել է 204 հանդիպում ՝ բաց թողնելով 180 գնդակ:
Հիշեցնենք, որ 25-ամյա կամերունցի դարպասապահը 12 ամսով որակազրկվել է այն բանից հետո, երբ նրա մոտ դոպինգ էր հայտնաբերվել։ Օնանան այս որոշումը բողոքարկել է մարզական արբիտրաժային դատարանում (CAS), որը դարպասապահի բողոքարկումը կքննի հունիսին։ Եթե բողոքարկումը բավարարվի, ապա նրա որակազրկման ժամկետը կկրճատվի՝ հասցվելով 8 ամսի, և կավարտվի 2021 թվականի հոկտեմբերին։