Մյունխենի «Բավարիան» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ ակումբի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն կհեռանա պաշտոնից 2021 թվականի հունիսի 30-ին:
Ռումենիգեի խոսքով՝ ինքը հեռանում է իր նախաձեռնությամբ: Ռումենիգեի պաշտոնը կզբաղեցնի ակումբի նախկին դարպասապահ Օլիվեր Կանը:
Սկզբնապես Ռումենիգեի պայմանագիրը Մյունխենի «Բավարիայի» հետ նախատեսված էր մինչ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: 1991 թվականից նա զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ: