Բունդեսլիգայի 18-րդ տուրի խաղում «Շալկեն» հաղթեց Մյունխենգլադբախի «Բորուսիային»: Հունվարի 17-ին Գելսենկիրխենում կայացած հանդիպումն ավարտվեց տանտերերի 2։0 հաշվով տարած հաղթանակով:
Հաղթողների կազմում գոլերը հեղինակեցին Սուաթ Սերդարը և Միկաել Գրեգորիչը:
«Բորուսիան» բաց թողեց «ՌԲ Լայպցիգին» շրջանցելու և Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը բարձրանալու հնարավորությունը: «Բորուսիան» ունի 35 միավոր, և երկրորդ տեղում է, որը նրանք կարող են զիջել «Բավարիային» (33), այս տուրից հետո: «Շալկեն» (33) բարձրացավ չորրորդ հորիզոնական: