Հայստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Խորվաթիայի հետ վաղը կայանալիք ընկերական խաղից առաջ բարձր է գնահատել մրցակցին․
«Խորվաթիան հիանալի թիմ ունի։ Շատ լավ կարծիք ունեմ այս թիմի մասին։ Ֆուտբոլիստներ, ովքեր հանդես են գալիս ազգային լավագույն առաջնություններում, նաև Ոսկե Գնդակի դափնեկիր են։
Ի՞նչ արդյունք եմ ակնկալում․ Այս խաղում ուզում ենք մրցունակ լինել, ինչպես նաև գործի մեջ տեսնել մեր նորեկներին։
Ցանկանում ենք ցույց տալ մարդկանց, որ խաղից խաղ մեր թիմն աճում է և առաջընթաց է գրանցում»,- ասել է Կապառոսը։