«Ինտերի» պաշտպան Աշրաֆ Հաքիմիի գործակալ Ալեխանդրո Կամանոն մեկնաբանել է ֆուտբոլիստի՝ ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասին շշուկները։
«Այս պահին մենք առաջարկներ չունենք, հանգիստ ենք։ Հաքիմին Մարոկկոյի հավաքականի ճամբարում է։
Ուզում եմ հստակեցնել, որ ոչ մի թիմի հետ չենք խոսել։ Իմ հաճախորդը 4 տարվա պայմանագիր ունի «Ինտերի» հետ, դա շատ երկար ժամանակ է»,- գործակալի խոսքերն է փոխանցում TuttoMercatoWeb-ը։