«Չելսին» կերկարաձգի պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ, որի գլխավորությամբ լոնդոնյան թիմը երեկ նվաճեց Չեմպիոնների լիգայի Գավաթը՝ եզրափակչում հաղթելով «Մանչեսթեր Սիթիին»:
Գերմանացի մասնագետը լոնդոնյան ակումբի հետ մինչև 2023 թվականի հունիսը նախատեսված պայմանագիր կկնքի: Պայմանագրում նաև կետ կլինի՝ այն մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Մոտ օրերս Տուխելը կհանդիպի «Չելսիի» ղեկավարների հետ, որպեսզի ստորագրի փաստաթղթերը: Մարզիչն ու ակումբն արդեն զբաղված են ամառվա տրանսֆերները ծրագրելու հարցով, գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Տուխելի՝ «Չելսիի» հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: Մարզիչը հունվարին է գլխավորել «Չելսին»: