«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1-0) առաջին անգամ հանդիպել է լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ.
«Ակումբի սեփականատիրոջ հետ խոսեցի դաշտում: Դա մեր առաջին հանդիպման համար լավագույն պահն էր, կամ՝ վատագույն, չէ՞ որ հիմա ամեն ինչ կարող է վատանալ:
Մենք նորից կխոսենք, ու ես նրան կհավաստիացնեմ, որ ծարավ եմ մնում հաղթանակների: Ես իսկապես ամբիցիոզ թիմի և ուժեղ կոլեկտիվի մի մասն եմ կազմում, որն ընդհանուր առմամբ աջակցում է իմ ֆուտբոլային հայացքները»,- գերմանացի մասնագետի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
47-ամյա Տուխելը 2021 թվականի հունվարին «Չելսիի» հետ 18-ամսով պայմանագիր է կնքել՝ այն մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Այդ պաշտոնում Տուխելը փոխարինել է Ֆրենկ Լեմպարդին: «Չելսին» ԱՊԼ-ի մրցաշրջանն ավարտեց 4-րդ տեղում: