«Արարատ-Արմենիայի» երկրպագուների ԱԼՖԱ ակումբը հայտարարությամբ է հանդես եկել, որով պահանջում է գլխավոր մարզիչ Անատոլի Բայդաչնիի և մի քանի ֆուտբոլիստների հեռացումը.
«Ի գիտություն բոլոր քննադատողների՝ 3 տարվա մեջ մեր թիմը այնպիսի արդյունքների է հասել,որ թիմեր կան 30 տարում չեն հասնում։
Ֆուտբոլային տարին դժվար էր բոլորիս համար covid,պատերազմ,բայց ԱԼՖԱ-ն միշտ եղել է ու կլինի թիմի կողքին:
Պահանջում ենք անհապաղ հեռացնել մարզչին և մի քանի տուրիստ ֆուտբոլիստների:
Վստահում ենք ակումբի ղեկավարությանը և միասին շարժվում դեպի մեր նպատակները։
Սպասում ենք լուրջ համալրումների. մյուս տարի կվերադառնանք ավելի ուժեղ»,- ասվում է ԱԼՖԱ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ «Արարատ-Արմենիան», որը նախորդ տարի հռակվել էր Հայաստանի չեմպիոն, ՀՊԼ-ի ընթացիկ առաջնության վերջին տուրի խաղում երեկ պարտվեց «Ալաշկերտին» ու չկարողացավ տեղ զբաղեցնել եվրագավաթային գոտում:«Արարատ–Արմենիան» 38 միավորով գրավեց 5–րդ տեղը։
Ռուս մասնագետ Անատոլի Բայդաչնին մարտի վերջին է գլխավորել երևանյան ակումբը: