Շարունակվում է հոկեյի ազգային լիգայի փլեյ-օֆֆի առաջին փուլը։ Սեբաստիան Ահոյի դուբլի շնորհիվ «Կարոլինա Հեիքեյնզը» կշարունակի պայքարը քառորդ եզրափակչում: «Փոթորիկները» Նեշվիլում 4:3 հաշվով հաղթանակ տարան պրեդայթորների նկատմամբ: Հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ «Քարոլինան» հավասարեցրեց հանդիպման հաշիվը և խաղը ուղարկեց օվերթայմ, որտեղ երկրորդ րոպեին ֆին հարձակվող Ահոն դրեց դիմակայության վերջակետը: Քառորդ եզրափակչում Ռոդ Բրինդամորի սաները կմրցեն «Տամպա Բեյ Լայթնինգի» դեմ։
«Տորոնտո Մեյփլ Լիֆսը» սեփական հարկի տակ պարտվեց «Մոնրեալ Կանադիենսին»՝ 3:4: Երկրորդ խաղափուլի սկզբնամասում կանադացիները առջևում էին երեք գոլի առավելությամբ, և թվում էր, թե «Մոնրեալը» մոտ էր հաղթանակ տոնելուն, բայց խաղը տեղափոխվեց օվերթայմ: Գոլը շատ չուշացավ. արդեն առաջին րոպեին «Կանադիենսի» երիտասարդ հարձակվող Նիք Սուզուկին հաղթանակ պարգևեց իր թիմին՝ շարքում կրճատելով «Տորոնտոյի» առավելությունը՝ 2-3: