Շարունակվում է հոկեյի ազգային լիգայի փլեյ-օֆֆը:
Քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Կոլորադո Ավալանշը» տանը 3:2 հաշվով առավելության հասավ «Լաս Վեգաս Գոլդեն Նայթսի» նկատմամբ: Երկրորդ խաղափուլի միջնամասում Ռայլի Սմիթը հավասարեցրեց հանդիպման հաշիվը և ինչպես հետագայում պարզվեց դա հիմնական ժամանակի վերջին գոլն էր: Օվերթայմի երկրորդ րոպեին «Կոլորադոյի» երիտասարդ հարձակվող Միկո Ռանտանենը դրեց հանդիպման վերջակետը՝ դիմակայությունում «Ավալանշի» առավելությունը հասցնելով երկուսի:
Քառորդ եզրափակչի առաջին հանդիպումը անցկացրեցին «Վինիպեգ Ջեթսը» և «Մոնրեալ Կանադիենսը»: Կանադացիները դրամատիկ պայքարում 5:3 հաշվով հաղթանակ տարան «Վինիպեգի» նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց հաղթող թիմի պաշտպան Ջեֆֆ Պեթրին՝ կատարելով երեք արդյունավետ փոխանցում: Երրորդ խաղափուլի վերջնամասում «ինքնաթիռների» ավագ Մարկ Շայֆլին հեռացվեց խաղադաշտից ոչ սպորտային պահվածքի համար: