«Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել է Մասիմիլիանո Ալեգրիի` գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու մասին: Թուրինյան ակումբում 53-ամյա մասնագետը փոխարինեց Անդրեա Պիրլոյին, ով աշխատանքից հեռացվեց այսօր՝ մեկ մրցաշրջան աշխատելուց հետո:
Ալեգրին «Յուվենտուսում» աշխատել է 2014-ից 2019 թվականներին: Նրա օրոք «ծեր սենյորան» հինգ անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի կոչումը, չորս անգամ ՝ Իտալիայի գավաթը, երկու անգամ ՝ Իտալիայի Սուպերգավաթը:
Посмотреть эту публикацию в Instagram