Կայացան Հոկեյի ազգային լիգայի փլեյ-օֆֆի հերթական հանդիպումները:
«Պիտսբուրգ Պինգվինզը» Նյու Յորքում չկարողացավ հաջողության հասնել և պարտվեց 3:5 հաշվով: «Նյու Յորք Այլնդերսը» երկրորդ անընդմեջ հաղթանակից հետո դրեց դիմակայության վերջակետը՝ հաշիվը շարքում դարձնելով 4:2: Հանդիպման ամենաարդյունավետ հոկեյիստ ճանաչվեց «Այլնդերսի» հարձակվող Բրոք Նելսոնը՝ դառնալով երկու գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ: Քառորդ եզրափակչում Բարի Տրոտցի սաները կմրցեն «Բոստոն Բրուինզի» դեմ:
«Տամպա Բեյ Լայթնինգը» ավարտեց հանդիպումների շարքը՝ վստահ հաղթանակով: Կայծակները սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեցին «Ֆլորիդա Պանթերսին»: Մրցավեճում լավագույն հոկեյիստ ճանաչվեց «Տամպայի» առաջատար Սթիվեն Ստեմկոսը, ով իր հաշվին գրանցեց մեկ գոլ ու մեկ արդյունավետ փոխանցում: Քառորդ եզրափակչում Կուպերի տղաները կսպասեն «Կարոլինա»-«Նեշվիլ» զույգի հաղթողին, որտեղ 3:2 հաշվով առջևում է «Կարոլինա Հերիքեյնզը»: