«Վիլյառեալի» կիսապաշտպան Էտյեն Կապուն ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղի լավագույն խաղացող (1: 1, 11:10-11մ):
32-ամյա կիսապաշտպանը սկսեց հանդիպումը մեկնարկային րոպեներից ու լքեց խաղադաշտը 11-մետրանոց հարվածաշարից առաջ: Կապուն հանդիպման ընթացքում կատարեց 37 փոխանցում (որից 30-ը հաջող), ինչպես նաև ստացավ դեղին քարտ: