«Մոնակոն» հետաքրքրված չէ Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Այս մասին հայտնում է СПОРТ-ЭКСПРЕСС-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Վերջին օրերին տեղեկություն էր տարածվել այն մասին, որ հայ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Լիգա 1-ում հանդես եկող թիմ: Իրականում «Մոնակոն» ՝ որպես պոտենցիալ նորեկ, հիմա դիտարկում է 23-24 տարեկանից ոչ բարձր ֆուտբոլիստների: Հաշվի առնելով տարիքային խնդիրը՝ Մխիթարյանի թեկնածությունը չի համապատասխանում «Մոնակոյին»:
Այսօր տեղեկություն տարածվեց նաև այն մասին, որ ռուսական ակումբներից մեկը հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություններով: Հայ ֆուտբոլիստը շահավետ առաջարկ ունի Ռուսաստանից: Այնուամենայնիվ, Հենրիխը նախատեսում է որոշում կայացնել իր ապագայի վերաբերյալ ավելի ուշ:
Մխիթարյանն ավարտված մրցաշրջանում «Ռոմայի» կազմում բոլոր մրցաշարերում 46 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է հունիսի 30-ին: